Մարդիկ, անկախ տարիքից, ազգությունից ու համոզմունքներից, ունեն բազմաթիվ ընդհանրություններ, որոնցից մեկն էլ հոգատարությունն է միմյանց նկատմամբ: Մենք հոգ ենք տանում նրանց մասին, ովքեր թանկ են մեզ համար, ում ճամակատագիրը մեզ համար միևնույն չէ, ում հաջողությունների նկատմամբ մենք անտարբեր լինել չենք կարող:
Ամերիաբանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության քաղաքականության գլխավոր նշանակետերից է հայ մանուկներին առողջ ու երջանիկ մանկություն պարգևելը: Մեզ համար անչափ կարևոր է նաև մշակութային արժեքների պահպանմանն աջակցելն ու երկրի մշակութային կյանքի զարգացմանը նպաստելը: Մեր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերում մենք ներառել ենք նաև համազգային մեծ նշանակություն ունեցող նախագծերին մասնակցությունը, ինչպես նաև սոցիալական բազմաբնույթ միջոցառումներ անցկացնելը: Այս ամենն Ամերիաբանկն իրականացնում է հովանավորչության, դրամաշնորհների տրամադրման, նվիրատվությունների միջոցով:
Գիտակցելով առողջական լուրջ խնդիրներ ունեցող փոքրիկներին օգնելու մեծ անհրաժեշտությունը` Ամերիաբանկը կազմակերպել է մի շարք բարեգործական աճուրդներ, որոնցից ստացված ամբողջ հասույթը տրամադրվել է քաղցկեղային և հեմատոլոգիական հիվանդություններով տառապող երեխաների բուժմանը: Որպեսզի միշտ փայլեն երեխաների աչքերը, որպեսզի միշտ բարձր հնչի նրանց ծիծաղն ու որպեսզի նրանք երբեք չկորցնեն հավատը լուսավոր ապագայի նկատմամբ, Ամերիաբանկը շարունակելու է անառողջ փոքրիկներին կյանք նվիրելու իր առաքելությունը:
Սկսե′ք Ձեր ճամփորդությունը մեր կայքէջում և ծանոթացե′ք այն բոլոր ծրագրերին, որոնց իրագործումը բերկրանք է պատճառել հազարավոր մարդկանց:
Հարուստ` մշակույթով…
Սեփական մշակույթը ճանաչելուն և այն գնահատելուն զուգընթաց պակաս կարևոր չէ երկրի մշակութային կյանքը համաշխարհային մակարդակի արժեքներով հարստացնելը: Երևանը վաղուց արդեն իր բեմահարթակներին հյուրընկալում է այնպիսի նշանավոր արտիստների, որոնք իրենց անջնջելի հետքն են թողել համաշխարհային մշակույթի էջերում:
Ամերիաբանկը, առաջնորդվելով կորպորատիվ սոցիալական պատասխանատվության իր քաղաքականությամբ, հայաստանցիներին մատուցել է մի շարք անակնկալներ` մեր երկիր հրավիրելով երաժշտական աշխարհի լեգենդների: Նրանց հազարավոր հայ երկրպագուներին ընձեռվել է եզակի հնարավորություն` վայելելու այդ նշանավոր երաժիշտների կենդանի կատարումներն ու դառնալու համաշխարհային ջազի, ռոքի, բլյուզի խենթ ու ինքնատիպ աշխարհի մասնիկը:
Չէ՞ որ կյանքն առանց բուռն ռիթմերի ու գերող մեղեդիների անգույն կթվա…
Հպարտ` հայրենիքով…
Հայաստանի և Արցախի բարօրությունը, քաղաքացիների սոցիալական պաշտպանվածությունը, նրանց կենսական պայմանների բարելավումն այն նպատակներն են, որոնց իրագործումը ցանկանում է տեսնել յուրաքանչյուր հայ: Հայրենիքի վաղվա օրն` ավելի լուսավոր, իսկ մարդկանց կյանքն ավելի հարմարավետ դարձնելու համար իրականացվում են համազգային ծրագրեր, որոնցից անմասն չի մնում Ամերիաբանկը:
Մենք արդեն իսկ մեր զգալի ներդրումն ենք ունեցել երկրի ներդաշնակ զարգացմանը, սոցիալ-տնտեսական ոլորտում նոր ձեռքբերումներին ուղղված ծրագրերում... Եվ առաջիկայում էլ պատրաստ ենք մեր շոշափելի աջակցությունն ունենալ այն նախագծերին, որոնք շրջադարձային կդառնան մեկ անձի, մեկ գյուղի, մեկ քաղաքի, ամբողջ պետության համար:
Չէ՞ որ հայրենիքի լուսավոր ճանապարհը կերտելը բոլորիս առաքելությունն է…
Առույգ` կենսակերպով...
Յուրաքանչյուր հասարակության հիմնական շարժիչ ուժը երիտասարդությունն է, որն իմաստավորում է տվյալ երկրի ներկան թարմ ու համարձակ գաղափարներով, կարծրատիպերից ազատ մտածելակերպով, նոր միտումներ ստեղծելով:
Ամերիաբանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության քաղաքականությունը ենթադրում է աջակցություն երիտասարդների մասնագիտական վերելքին, նորամուծություններին ուղղված նրանց նախաձեռնություններին, ժամանակակից աշխարհին համընթաց գնալու նրանց ձգտմանը:
Նորը ստեղծող միտքը գնահատելով` մենք անչափ կարևոր ենք համարում նաև առողջ ապրելակերպը: Հայտնի է, որ սպորտին ժամանակ հատկացնելու դեպքում կյանքն ավելի ներդաշնակ, իսկ անձն ավելի կարգապահ ու ավյունով լեցուն է դառնում: Այդ իսկ պատճառով Ամերիաբանկը կանգնում է երիտասարդների կողքին` խրախուսելու նրանց մասնագիտական և մարզական առաջընթացը:
Չէ՞ որ առանց երիտասարդների եռանդի կյանքի զարգացումն ավելի դանդաղ կլինի…
Պատասխանատու` սոցիալապես...
Ուշադրության և հոգատարության կարիք ունեն ինչպես մանուկներն, այնպես էլ հասարակության տարեց անդամները, որոնք անցյալում ունեցած իրենց ներդրումով ու գործադրած ջանքերով ճանապարհ են հարթել մեր ներկայի կերտման համար: Հետևաբար, Ամերիաբանկը, առաջնորդվելով կորպորատիվ սոցիալական պատասխանատվության իր ծրագրով, չի մոռացել գնահատել ու երախտիքի տուրք մատուցել մեր տարեց հայրենակիցներին:
Ամերիաբանկի սոցիալական ծրագրերից օգտվել են նաև բազմաթիվ կարիքավոր երեխաներ, որոնք ամառային անմոռանալի հանգիստ վայելելու հնարավորություն են ստացել:
Մենք, սակայն, չենք սահմանափակվում հասարակության միայն վերը նշված խմբերով և մեր սոցիալական նախաձեռնություններն ուղղում ենք ավելի լայն շրջանակների: Ավելին, մենք խնամք ենք տանում ոչ միայն մեր մեր հայրենակիցների, այլև` բնության նկատմամբ` հարստացնելով այն նոր կանաչ տարածքներով ու ավելի շատ թթվածնով:
Չէ
՞ որ միմյանց նկատմամբ խնամքն ու աջակցությունն է միջավայրն ավելի բարի դարձնում…