Ameria_BannerSlides

Title

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | 2014

«Սպորտը կյանքի համար»

Բարեգործական աճուրդ Ամանորի նախաշեմին

Ամանորը  երջանկության, հրաշքի, երազանքիինչ-որ նորի և լուսավորի սպասում էԱմանորին մենք երջանիկ ենք ...

Կա նաև մեկ այլ իրականություն... Փոքրիկներ, որոնք ունեն կյանքին վտանգ սպառնացող հիվանդություններ, որոնց յուրաքանչյուր օրը պայքար է, և յուրաքանչյուր լուսավոր առավոտը` փոքրիկ հաղթանակ: Ամանորյա նրանց երազանքը առողջությունն է և, գուցե, կյանքը ...

Եվ մենք, ՄԻԱՍԻն, կարող ենք  իրականություն դարձնել այն...

«Ամերիա» ընկերությունների խումբը դեկտեմբերի 12-ին ժ. Արմենիա Մարիոթ հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում կազմակերպեց բարեգործական աճուրդ` «Սպորտը կյանքի համար» խորագրով, որի արդյունքում հավաքվեց 30 մլն 600 հազար ՀՀ դրամ, որը կրկնապատկվեց «Ամերիա»  ընկերությունների խմբի կողմից, և ընդհանուր գումարը կազմեց 61 մլն 200 հազար ՀՀ դրամ: Այս գումարը  կուղղվի առողջական ծանր խնդիրներ ունեցող երեխաների բուժմանը:

Բարեգործական աճուրդն ավանդական է և կազմակերպվում է արդեն հինգերորդ անգամ: Բոլոր այն մարդիկ, ովքեր անտարբեր չեն Հայաստանում բնակվող հիվանդ փոքրիկների ճակատագրերի նկատմամբ, կարող են գնել ինչպես հայազգի, այնպես էլ այլազգի միջազգային ճանաչում ունեցող մարզիկների ստորագրությամբ սպորտային իրեր առցանց աճուրդի միջոցով:

Ամերիա ընկերությունների խմբի, մեր գործընկերների, հաճախորդների և թիմակիցների համատեղ ուժերով հնարավոր է դարձել մինչ այժմ օգնել ավելի քան 100 երեխայի՝ տրամադրելով նրանց 300 մլն ՀՀ դրամի ֆինանսական աջակցություն, ասել է, թե` տրամադրելով նրանց առողջ լինելու և ապրելու բերկրանքը ...

Այս տարվա` «Սպորտը կյանքի համար» բարեգործական աճուրդը համախմբել է հայազգի և այլազգի միջազգային ճանաչելիություն և հաջողություններ ունեցող մարզիկների, ովքեր նվիրաբերել են սպորտային իրեր`  իրենց իսկ ստորագրությամբ: Վստահ ենք, որ այս իրերը կլինեն Ձեզ համար ոչ միայն յուրահատուկ հուշանվերներ, այլ նաև հաճելի հիշողություն` մանուկներին պարգևած հույսի մասին: Այն փոքրիկները, որոնց մենք նպատակ ունենք օգնելու, ունեն մարզիկներին բնորոշ մեծ կամքի ուժ, պայքարելու և հաղթանակելու բնավորություն:

Եվ ուրեմն...

Կոչ ենք անում համախմբվել ևս մեկ անգամ՝ միասին փրկելու փոքրիկների կյանքը: Այն բոլոր անհատները և կազմակերպությունները, որոնք ցանկություն ունեն մասնակցելու Ամերիայի նախաձեռնությանը, կարող են գումարները փոխանցել Ամերիաբանկում բացված              1570036910764400  բարեգործական հաշվեհամարին կամ իրականացնել նվիրաբերությունն առցանց:


 

2014
2013
2012
2011